Սորոսական, բանակում չծառայած նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին. Ռոբերտ Մելքոնյան

ՀՀ արդարադատության սորոսական, բանակում չծառայած նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ թոշակային տարիքի լրանալուց երկու ամիս շուտ: Արագ ու հապճեպ…

Դեռ վաղուց էին պայքարում այդ պաշտոնի համար, որ դա էլ իրենցով անեն, հավանաբար ապազգային խնդիրների ու թրքասերների հետ սիլիբիլի անելու և այլ նպատակներով:
Դե բացի այդ, ով իրենցը չէ՝ նա թշնամի է, նա հակահեղափոխական է ու անցյալի մնացուկ:
Եվ իհարկե, սորոսականների ուրախությանը չափ չկա ու չեն էլ թաքցնում իրենց տրամադրությունը, մտադրությունները և ակնհայտ հրճվանք են ապրում:
Մի հեռակայող ծռաշեղված կա, որը ողջունում է սկոլիոզի պատճառով բանակում չծառայած Բադասյանի այդ որոշումը և հրճվալից ասում. մի տեսեք ինչե՜ր են բացվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեզ, ձեր այս երկու տարվա բացահայտ արարքները հերիք է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար՝ բոլոր առումներով, բոլոր ուղղություններով…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով