Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով