ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց ԱԺ-ում

Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց ԱԺ-ում։

Խունդկարյանը սահմանադրական արդարադատության ոլորտում գործունեությունը շարունակելու համար իրեն տրված վստահության համար շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հավաստացիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ՝ գործով ամեն ինչ պետք է անեմ ՍԴ իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը »,- նշեց Խունդկարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով