ՍԴ դատավորների ընտրությունը շոկային է եղել. նոր մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ իշխանական խմբակցությունը գրեթե միաձայն ընտրեց ՍԴ երեք դատավորների։ Քաղաքական որոշակի շրջանակների համար այս երեք դատավորների, հատկապես Խունդկարյանի եւ Վաղարշյանի ընտրությունը բավականին շոկային է եղել, ուստի պատահական չէ, որ այդ շրջանակները արդեն երկու օր է՝ ինտենսիվ հարձակման են ենթարկում իշխանություններին:

Նույն այդ շրջանակներին շատ ավելի զայրացրել է կուլիսներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իշխանությունները ՍԴ նախագահի պաշտոնում չեն ուզում տեսնել Վահե Գրիգորյանին, որն իրեն ժամանակին հռչակել էր ՍԴ նախագահ:

Նշյալ միավորների համար դեպքերի զարգացումների նման ընթացքը ոչ մի կերպ կանխատեսելի չի եղել, նրանք վստահ էին, որ իրենց «սրտի ՍԴ»-ն պետք է կազմված լինի բացառապես Գրիգորյանի «գծի մեջ» գործող դատավորներից, իսկ նախագահն էլ, բնականաբար, նշյալ դատավորը պետք է լինի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ հայտնի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ նախօրեին տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ որոշել են իրենց հետագա մարտավարությունը, այն է՝ բոլոր հնարավոր հարթակներում խիստ քննադատել տեղի ունեցած ընտրությունը, թիրախավորել ԱԺ կողմից ընտրված թեկնածուներին եւ անընդհատ շեշտել, որ օրվա իշխանությունները դավաճանել են «հեղափոխությանը եւ շեղվել հեղափոխական օրակարգից»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17.09.20թ համարում։

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով