Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել: Առնվազն մեկ ամիս Ադրբեջանը բացահայտ խոսել է պատերազմի մասին, ցույց է տվել իր ագրեսիվ նպատակները, ոչինչ չի թաքցրել: Հիմա մենք պատերազմի մեջ ենք ու պիտի գործենք պատերազմական կանոններով, այն է` պետք է բոլորը` թիկունքում համակարգչի դիմաց լուրեր կարդացողից մինչև սահմանապահ զինվոր ու սպա, սինքրոնացված գործեն հանուն մեկ նպատակի` հաղթանակի: Մենք դեռ ժամանակ ունենալու ենք հասկանալու, թե ինչպես, ինչի դիմաց ու ոնց Նիկոլ Փաշինյանի ռեժիմը թշնամուն հնարավորություն տվեց երկու տարի շարունակ ամրանալ առաջնագծում, քանդել հայկական դիվանագիտության հիմքերն ու հնարավորություն տալ Ադրբեջանին բացահայտ, առանց որևէ քողարկման, ամենավերջին գոռոզամտությամբ լայնածավալ պատերազմ սկսել:

Մենք դեռ ժամանակ ունենալու ենք քննարկելու երկիրը կառավարչական ու բարոյահոգեբանական խոզանոցի վերածած Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցը: Հիմա պետք է ունենալ միայն ու միայն մեկ նպատակ` հաղթանակ: Հայրենիքը վեր է ամեն ինչից: Պետք է համախմբվել բանակի շուրջ, վստահել միայն ու միայն ճշտված տեղեկատվությանը, պատրաստվել առաջին իսկ զանգի դեպքում զինկոմիսարիատ ներկայանալուն ու զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:

Շնորհակալ եմ, Նախագա՛հ, որ 2016-ին կանխեցիր արյան ծովը և կանգնեցրեցիր 4 օրում պատերազմը.Աննա Հովներ

16.10.2020

Եթե բանակցային գործըթացի ժառանգությունից հրաժարվել ենք 2018-ին և սկսել նոր կետից, ապա իմաստը որն ա քննարկել հիմա էդ ժառանգությունը, որը երկու տարուց ավել էլ օրակարգում չկա՞

15.10.2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին. ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրգործ

16.10.2020

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են

18.10.2020

Հրատապ. Մեկ ժամ առաջ Ադրբեջանը 3 օրվա ընթացքում առաջին անգամ կրակ բացեց Ստեփանակերտի ուղղությամբ

15.10.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով