Փաստորեն մարդիկ առաջին օրվանից օր ու գիշեր պայքարել են կորոնավիրուսի դեմ և չեն արժանացել երկրի ղեկավարության գնահատանքին.Արա Վարդանյան

Դուք հասկանու՞մ եք, որ համայն հայության մեծագույն տուրիստ, համատեղության կարգով ՀՀ Նախագահը և ՀՀ Վարչապետի պաշտոնը չար զուգադիպությամբ զբաղեցնող անձը չեն պարգևատրել պետական պարգևներով Նորքի Ինֆեկցիոն Հիվանդանոցի աշխատակիցներին…. Գործը հասել է դրան, որ աշխատակիցները բաց նամակով դիմել են վերը նշված անձերին` բարձրաձայնելով իրենց մտահոգությունը։
Փաստորեն մարդիկ առաջին օրվանից օր ու գիշեր պայքարել են կորոնավիրուսի դեմ և չեն արժանացել երկրի ղեկավարության գնահատանքին։
Վատ զգացի ինձ։ Չգնահատված լինելը իրոք տհաճ է, նամանավանդ երբ վտանգում ես քո կյանքը հանուն այլոց փրկության։
Ես իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում Նորք Ինֆեկցիոնի բոլոր աշխատակիցներին և խնդրում եմ բոլոր ընկերներիս անել նույնը։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԲԺԻՇԿՆԵՐ
Հ.Գ. կարծում եմ առողջապահության մահարարն ուղղակի իր մուռը հանեց կոլեկտիվից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով