Փաստորեն Իլհամն ու Նիկոլը միասին են պայքարել ընդդեմ «ռևանշիստների» .Նարեկ Սամսոնյան

Ալիևն այսօր հարցազրույց է տվել և ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ոչ պաշտոնական մեսիջներ է ուղարկել և խնդրել է հրադադարը պահպանել ու խոստացել, որ պատրաստ է խնդրի լուծմանը: Ինչից հետո բոլորս հիշում ենք, թե ինչ կարգի կարևոր ռազմավարական դիրքեր կորցրեցինք մենք բանակցային գործընթացում: Ալիևն ասել է նաև, որ Նիկոլն իրենից ժամանակ է խնդրել նաև ներսի «ռևանշիստների» դեմ պայքարելու համար:
Այսինքն դուրս է գալիս, որ Նիկոլն ու Ալիևը երկու տարի միասին պայքարում են Նիկոլի իշխանության ամրապնդման համար, որ հետո Նիկոլը «հարցերը լուծի»: Եթե սա պետական դավաճանությանը հավասար քայլ չէ ապա ի՞նչ է:
Ես առավել քան վստահ եմ, որ Նիկոլը չի հասցնելու իր կիրթ ընկերոջ հետ իրագործել հանցավոր պլաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Թույլ չենք տալու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով