«Փաշինյան դու ալկաշ ես»․ վարչապետն ընկել է իր լարած թակարդը ու «զոմբիները» իր դեմ են դուրս եկել. politik.am

Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին երկու տարիները հստակ ցույց տվեցին, որ բումերանգի էֆեկտը անխափան գործում է ու իշխանությունները ցանում են այն սերմերի պտուղները, որոնք ցանել էին իշխանափոխության ընթացքում։

Վարչապետ Փաշինյանը իշխանության գալուց հետո իր համար վահան դարձրեց գրագիտության և բարոյականության խնդիր ունեցող խավին։

Փաշինյանը այդ մարդկանց օգտագործում էր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ գործիչների դեմ հանրային ատելություն գեներացնելու գործում։ Նրանք ինչ որ ընթացք Փաշինյանի հիմնական գործիքն էին։ Հետո, երբ Փաշինյանի իշխանության առաջ ծառացան տնտեսական, ներքաղաքական այլ խնդիրներ՝ այս խավին օգտագործելն այլևս անիմաստ դարձավ։ Նրանց օգտագործումը նաև շահավետ չէր տնտեսական առումով՝  քաղաքական զոմբիի դեր տանող մեկ երիտասարդի փոխարեն իշխանությունները գործի դրեցին տաս ֆեյքի։ Ֆեյքերն առավել կառավարելի են և քիչ ֆինանսական միջոցներ են պահանջում։

Հիմա, երբ Փաշինյանի նախաձեռնությամբ քաղաքական դաշտ բերված այս խավը անտեր և առանց ֆինանսավորման է մնացել՝ դարձել է իրական պատուհաս հենց իշխանությունների գլխին։ Փաշինյանի երբեմնի աջակիցները հիմա իր դեմ են դուրս եկել ու իրենց քայլերով ու բառապաշարով անում են այն, ինչ նախկինում անում էին Փաշինյանի պատվերով իր ընդդիմախոսների նկատմամբ։ ՈՒ պատահական չէ, որ վարչապետի նախկին աջակիցները հիմա ուղիղ եթերում իրենց նախկին առաջնորդին անվանում են «ալկաշ» ու ամենավերջին բառերով նկարագրում նրան։

Փաշինյանը ընկել է իր լարած թակարդը ու որքան գնա իրավիճակն ավելի է բարդանալու իր համար։ Ոչ մի սրբություն չունեցող զանգվածն այնպիսի ախորժակով է ոչնչացնելու Փաշինյանին, որ նա երանի է տալու նախկին իշխանության իր ընդդիմախոսներին, որոնք ամեն ինչից զատ քաղաքական գործիչներ էին և քաղաքական գործիքակազմով և բառապաշարով էին պայքարում իր դեմ։

politik.am

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով