Պետական համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին.Տիգրան  Աբրահամյան

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։  Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով