Նիկոլին րոպե առաջ հեռացնելը դառնում է ազգի գոյապահպանման խնդիր

Նախ ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական ճակատով, ոչ թե ամեն ուժ «իր փայ ժողովուրդը» վերցրած իր հանրահավաքը անի։
Երկրորդ’ աշխատեք չհենվել այն զանգվածի վրա, որը երկու տարի առաջ շերեփ զարկելով փողոց էր փակում։ Ցավալի է, բայց դա հասարակության այն հատվածն է, որը դարեր շարունակ բացել է քաղաքի դարպասները թշնամու առաջ և աղուհացով նրան դիմավորել։ Հնարավոր ռազմական ընդհարման դեպքում սրանք անցնելու են թշնամու կողմը։
Սիլիբիլի ու ռևերանսներ անելու ժամանակը չէ։ Միավորվենք։
Հոկտեմբերի 1-ին ժամը 18.30-ին ռեֆորմիստների կուսակցությունը արտոնագրել է միտինգ Մատենադարանի հարակից տարածքում, որից հետո լինելու է երթ։ Միացեք մեզ։ Այսօր պետք է մասնակցել բոլոր հանրահավաքներին, որոնց պահանջը ապիկար իշխանության հեռացումն է, անկախ նրանից, թե որ ուժն է այն կազմակերպել։
Ամեն մեկս վերմակը մեզ քաշելով միայն Նիկոլի և թուրք լոբիստների ջրաղացին ենք ջուր լցնում։

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի անդամ  Միշա  Գալուստյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով