Նիկոլի շնորհիվ երկիրը միայն վնաս է կրում.Գարիկ Ուրումյան

Պետք է հեռացնել Նիկոլին, և գան բանիմաց մասնագետներ, միայն այդպես մենք հաղթահարած դուրս կգանք այս իրավիճակից
Նիկոլի շնորհիվ երկիրը միայն վնաս է կրում։
Թողնենք իրեն։
Ի՞նչ է մտածում մեր ժողովուրդը, որքա՞ն է պատրաստվում լուռ հետևել թե ինչպես են` ներսից քայքայում ամեն բան։ Հասկացանք սխալվել եք, չեք գիտակցել ի’նչ եք անում Նիկոլի կողքին կանգնելով, չեք մտածել անգամ, որ ձեր չնչին ներդրումով նպաստելու եք այսօրվա մեր այս իրավիճակին։ Հույսով եմ հիմա արդեն հասկացել և ընդունել եք Ձեր այդ սխալները։ Շա’տ լավ է, բայց սխալը ընդունելով դեռ չի նշանակում սխալի հետևանքով առաջացած ծանր խնդիրների լուծում, որն այսօր իրոք առկա է մեր Հանրապետությունում։ Հիմա մենք ունենք շա’տ վատ իշխանություն, որի` մեղավորը հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանն է, բայց դա մի կողմ` առայժմ։ Դուք հիմա պետք է իրականությունը լավ հասկանաք։ Պետք է լավ տիրապետել իրավիճակին ու համախմբվել է պետք, բայց այս անգամ տեղին է լինելու ու վերջին անգամ։
Հ.Գ. Պետք է սկսել մարդկային արժեհամակարգի բարեփոխումներից։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով