Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով

Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի ագիտպրոպը հանրության գումարներով գործող լրատվամիջոցի եթեր է հրավիրում մի անպատրաստ պատգամավորի ու հարցազրույցը վերածում փողոցային էժան խոսակցության: Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով:

Իսկ ով չգիտի, որ ընդդիմությունն ու քաղաքական և մասնագիտական ինտելեկտն այսօր ԱԺ շենքից դուրս են, ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանն իր համար հարմար խորհրդարան է ստեղծել, որի դերը հավսար-զգաստով քվերակելն է, մեկ-մեկ էլ տեսարանի համար ծեծվելն ու հայհոյվելը: Սոցիալական ցանցերի դարում Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կարելի է ֆեյք ընդդիմություն ձևավորել ու այդ ֆեյք ընդդիմությանը բառի բուն և եթերային իմաստով «ծեծելով»` քաղաքական գործընթացի և բանավեճի պատրանք ստեղծել, «բանավեճի արդյունքում» ֆեյք հաղթողներ ու պարտվողներ ներկայացնել հանրությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ հիմա արդեն մարդիկ ոչ տհաս են, ոչ էլ կույր են: Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ով ով է, և ով ինչի մասին է: Իսկ ով կարծում է, թե ֆեյք իրականություն փչելով կարող է հաջողության հասնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում, դատապարտված է քաղաքական ոչնչացման: Դա ես չեմ ասում, քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան են ասում:
#Քիչ_մնաց_կհամոզվեք

Միհրան  Հակոբյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով