Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր գործելաոճին միմյանց դեմ է հանում Հայաստանի քաղաքացիներին. Վահագն Վարագյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր գործելաոճին միմյանց դեմ է հանում Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Վարագյանը։

«Ամուլսարի հարցը՝ գիտական, մասնագիտական շրջանակներում լուծելու փոխարեն, Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներին թշնամացրել է եւ բաժանել մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը հանքի շահագործման վերաբերյալ: Այնինչ այս հարցը զուտ բնապահպանական էր: Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- նշել է Վահագն Վարագյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով