«Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Պատմի՛ր, թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում».Անդրանիկ Հովհաննիսյան.168.am

Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման տակ ուշագրավ մեկնաբանություն է թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը Անդրանիկ Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ է նշանակում նրա այդ մեկնաբանությունը:

«Սա սթափության կոչ է՝ ուղղված ՀՀ ներկայիս ռեժիմին, որի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են տանել Հայաստանը դեպի կործանման։ Այս պարագայում կործանումը ներսից է լինելու, եթե օր առաջ չազատվենք այս իշխանություններից: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքերը՝ ինձ հետ կատարված ակնհայտ հակաօրինական դեպքի վերաբերյալ, լիովին համապատասխանում են իրականությանը։ Վստահորեն կարող եմ ասել, որ արդեն իսկ ակնհայտ է՝ այս ամենն իմ հանդեպ նախապես ծրագրավորված գործողություն է եղել, որպեսզի ես լռեմ։ Այո, կան պետական ​​գաղտնիքներ, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել, հատկապես՝ գտնվելով Հայաստանից դուրս: Դրանով ես կվտանգեմ իմ անձնական անվտանգությունը և լրջորեն կվնասեմ Հայաստանի միջազգային վարկանիշին, մասնավորապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից: Ըստ որոշ տվյալների՝ ՀՀ ԱԱԾ-ից իմ հարցի վերաբերյալ տեղեկատվական արտահոսք է տեղի ունեցել: Կարծում եմ՝ մոտենում է իշխանափոխությունը, և ոմանք իրենց խղճի առաջ հանգիստ են ուզում լինել։ Նույնիսկ հույս թող չունենան՝ պատասխան են տալու պետական դավաճանության համար»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանի հարցի վերաբերյալ ասել էր. «Այդ տղայի մեղքը մի բան է՝ ինքը շատ-շատերի հետ՝ այսօրվա իշխանության ամենաբարձր օղակներում գտնվածների հետ, եղել է գործուղումների մեջ: Եվ քանի որ բաներ կա, որ, ցավոք, պետական գաղտնիք է, չեմ կարող բացահայտել, չնայած՝ դա ո՛չ Քյարամյանին է հետաքրքրում, ո՛չ Նիկոլին է հետաքրքրում, ո՛չ Արմեն Սարգսյանին է հետաքրքրում, որովհետև բոլորին ասվել է այդ մասին: Իրենք տգետներ են, կամ հայրենիքի դավաճաններ, կամ թշնամիներ, ես ուրիշ կերպ չեմ կարող ասել: Բայց կփոխվեն իշխանությունները, այս հարցերը մեկիկ-մեկիկ կդրվեն սեղանին, և կպարզվի, թե ինչն էր պատճառը, որ այդ երիտասարդին արտաքսեցին: Ոչ թե այդ երիտասարդը որևէ հանցանք էր կատարել, այլ ընդհակառակը՝ ծառայել էր իր հայրենիքին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գառնիկ Իսագուլյանը նաև նշել էր. «Այսօրվա շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ ադրբեջանական փողեր են ներկրել Հայաստան՝ մոտ 48 մլն դոլար, որոնցով հեղափոխություն է արվել: Սրա մասին ասվել է հազար անգամ, ահա թե ինչից են վախենում իշխանությունները»:

Անդրանիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է այն ամենից, ինչ ասում է Գառնիկ Իսագուլյանը:

«Այո, միանշանակ։ Բայց թե որտեղի՞ց է պարոն Իսագուլյանը տեղեկացել որոշ նրբությունների մասին՝ ես չեմ կարող ասել։ Ինչպես արդեն նշեցի, ըստ որոշ տվյալների, ՀՀ ԱԱԾ-ից իմ հարցի վերաբերյալ տեղեկատվական արտահոսք է տեղի ունեցել»:

Նյութի  աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով