Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 79-ամյա տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն։

Այսպիսով` երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Ունենք 175 առողջացած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով