Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած Kamaz մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած Vaz 2111 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վթարի հետեւանքով Vaz 2111-ի 2 ուղևորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով