«ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բոլոր արտաքին ու ներքին «խաղացողներին» կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությանը:

«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի ռեժիմի անհապաղ ձեռքբերմանը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, 1991 թվականից ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Մտադիր ենք շարունակել կապի մեջ լինել բոլոր գործընկերների հետ»,- հավելել է Ռուդենկոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով