Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում.politik.am

Լարված իրավիճակ է Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Գյուղացիները փակել են ճանապարհը, բողոքում են խաղողի մթերման գնից։

Արարատի մարզի Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդրին լուծում տալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անցած տարի 150 դրամով են մթերել, այս տարի մթերում են 100 դրամով։ 100 դրամ ինքնարժեքն է։ Ինչո՞վ պահենք մեր երեխաներին։ Վարչապե՞տն է բերելու, պահելու մեր ընտանիքներին։ Մեր վարչապետը ոչ մի բան չի անում մեր համար։ Ասում են շատ է, չենք կարող մթերել», – ասաց գյուղացիներից մեկը։

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով