Կոչ ենք անում բոլորին՝ համախմբվել Հայոց Բանակի շուրջ.Ռեֆորմիստներ

Ռեֆորմիստների կուսակցության հայտարարություն  է  տարածել,որում  ասվում է`
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով ստեղված իրավիճակը՝ Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել՝ չեղարկել հոկտեմբերի 1-ին կայանալիք մեր երթը և ժամանակավորապես մի կողմ դնել ներքաղաքական օրակարգը: Թշնամին անցել է հարձակման և մեր բոլորիս օրակարգն է պաշտպանել մեր ժողովրդին:
Կոչ ենք անում բոլորին՝ համախմբվել Հայոց Բանակի շուրջ: Ռեֆորմիստների կուսակցության բոլոր անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնում առաջին իսկ անհրաժեշտության դեպքում աջակցելու Հայաստանի և Արցախի բանակին:
Աստված պահպանի Հայաստանը և Արցախը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով