Քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության. Արման Աբովյան

Չեմ ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարությանըն, թե «Ինչի գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:

Նրա խոսքերով՝ իշխանությունները չունեն հակադարձումներ ԲՀԿ-ի բարձրաձայնած խնդիրներին, այդ պատճառով էլ անցնում են անձնական վիրավորանքների: «Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխող ուժից էլ ասում են, թե ԲՀԿ-ում հոգեկան խնդիրներ ունեցողներ կան՝ Աբովյանն ասաց, որ իշխող ուժի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իշխող ուժին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով