Կարծում եմ անիմաստ է քննարկել սրանց հերթական անհեթեթությունները.Միշա Գալուստյան

Կարծում եմ անիմաստ է քննարկել սրանց հերթական անհեթեթությունները։ Պետք չէ ամեն օր ապացուցել, որ իշխանությունը ազգադավ է, 30 արծաթի դիմաց պատրաստ է ծախել երկիրը (չեն գրում հայրենիք, որովհետև Հայաստանը իրենց համար լոկ գրանցման հասցե է):
Սրանց պարապ սարապ անհեթեթությունները լուսաբանելու փոխարեն ընդդիմությունը պետք է ջանքեր գործադրի միավորման և սրանց հեռացնելու համար։
Բոլոր գրառումներում, բոլոր ելույթներում պետք է կոչ հնչի “նիկոլ հեռացիր”:
Սա ազգային օրակարգ դավանող և երկրի ճակատագրով մտահոգ ընդդիմությանը:
Իսկ մնացածը կարող են շարունակել “ռադիկալ ընդդիմություն” խաղալ: Պահանջված մեզանսցեն է, շատերն են պատրաստ դրա համար վճարել։ Բայց էքսպրեսիայով խաղացեք, թե չէ ինչպես կասեր Ստանիսլավսկին’ “не верю”:

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Միշա  Գալուստյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով