«Կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում». Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։

Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։

Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։

Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում քովիդ19 -ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը։

Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։

Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ` շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով