«Կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը չեմ հանդուրժելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։ «Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։ Բաց չթողնեք»,- գրել էր նա։

Զոհրաբյանը հաստատեց հանձնաժողով դիմելու մտադրությունը․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց մեկնաբանելուց մինչ այն պահը, երբ նրանց՝ իմ հանդեպ սեւեռումն այլեւս դառնում է անտանելի, դառնում է վտանգավոր հենց իրենց եւ շրջապատի համար։ Այս անգամ ես, օգտվելով իմ իրավունքից, ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով եմ ներկայացնելու սույն տիկնոջ՝ իմ անձի վերաբերյալ գրառումները, որոնք խախտում են բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները։ Ես որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու իմ հանդեպ կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17.09.20թ համարում։

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով