Իսրայելը սպառազինություն է ուղարկում Ադրբեջան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ Իսրայելում սկսվեց, այսպես կոչված, Դատաստանի օրը, որի ժամանակ հրեաները, ավանդույթի համաձայն, պիտի մեղա գան եւ ներողություն խնդրեն նրանցից, ում ցավ եւ տառապանք են պատճառել։ Դատաստանի օրը Իսրայելում տրանսպորտի երթեւեկությունը գրեթե դադարում է, չեն գործում զվարճանքի հաստատությունները, դադարեցվում է հեռուստատեսության հեռարձակումը եւ ռադիոհեռարձակումը։ Ավելին՝ հիմա նշվում է Եգիպտոսի եւ Սիրիայի հետ 1973 թվականի արյունահեղ պատերազմի տարելիցը, երբ զոհվել էր ավելի քան 2500 իսրայելցի զինվոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բայց երեկ՝ անգամ Դատաստանի օրը եւ անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավում Ուվդա ռազմական օդանավակայանում վայրէջք են կատարել եւ օդ բարձրացել Silk Way ադրբեջանական ընկերության օդանավերը՝ ռազմական նշանակության բեռներով, որոնք մահ են տանում Արցախի խաղաղ բնակիչ

Բարեկամնե՛ր, ես ամաչում եւ ցավում եմ տեղի ունեցածի պատճառով։

Բայց նաեւ ցանկանում եմ Հայաստանի ԱԳՆ-ին եւ Իսրայելում Հայաստանի դեսպանին հարցնել՝ դուք պե՞տք է այս փաստին ինչ-որ կերպ արձագանքեք։ Առայժմ զգացողություն ունեմ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնի մեջ է հրեական Դատաստանի օրվա առիթով եւ տեղի ունեցողին ոչ մի կերպ չի արձագանքում»։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով