Իսկ թե որն է նպատակը կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացում ցույց տալու՝ ի վերջո կիմանանք

Արդեն մեկ շաբաթից ավել է՝ կորոնավիրուսի թվերի աճ են ցույց տալիս: Մեզանից ոչ ոք չի կարող ստուգել, թե ներկայացվող թվերը համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ, դա ստուգելու որևէ տարբերակ չկա: Այսինքն, իշխանությունների ձեռքում է՝ ինչ թիվ ունեն, այն էլ կգրեն, մեզ մնում է հավատալը կամ չհավատալը: Իսկ որևէ հիմք ունե՞նք այս իշխանություններին հավատալու: Հաշվի առնելով, որ Նիկոլը 2 ու կես տարի է՝ բոլոր հարցերով խաբում է, հետևաբար այս ներկայացվող թվերն էլ կարելի է համարել ուղղակի նկարած թվեր, ճիշտ այնպես, ինչպես այսօր Նիկոլի կողմից ներկայացված 13 հազար իբրև թե ավելացրած աշխատատեղերի մասին թիվը: Բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան չի կարող լինել, որ մարդիկ հերթ են կանգնել ու ակցիաներ են արտագաղթելու համար հենց աշխատատեղերի զգալիորեն պակասելու պատճառով:
Իսկ թե որն է նպատակը կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացում ցույց տալու՝ ի վերջո կիմանանք: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում իշխանությունները դա կբարդեն ընդդիմության հանրահավաքների վրա և այդ պատրվակով ևս որոշ ժամանակով կարգելեն բողոքի ցույցերն ու երթերը՝ դրանով իսկ փորձելով երկարաձգել սեփական իշխանությունը:

Ռեֆորմիստների  կուսակցության փոխնախագահ  Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով