Իրավապահ մարմիններին պատվեր տված մարդիկ պատասխան են տալու. Փաշինյա՛ն Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու. Արաբկիրի նախկին թաղապետ

Հարցաքննության հրավերը վերաբերում է 2005-2007 թվականների ընթացքում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում որոշակի փաստաթղթերին, բայց, քանի որ կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկել են նաև քննարկել այդ մասը ու գնալ այս գործընթացի կարճմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որը հրավիրվել էր ԱԱԾ քաղաքային վարչություն հարցաքննության:

«Բնականաբար, մերժել եմ գործի կարճման տարբերակը և խնդրել ու պահանջել եմ, որ հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն, և մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Հովհաննես Շահինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`Tert.am-ի  տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով