Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին․ Սուրեն Սարգսյան

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ  Սուրեն  Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունները սպասում են ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ թեկնածու Բայդենի հաղթանակին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտես ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:

Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք և դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ: Այսինքն հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ:

Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք:

Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելու ե՞նք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով