Ինչ-որ մեկը վերջիվերջո պետք է կանգնեցնի խնդիրներ ստեղծող Թուրքիային.Դեմետրիս Պապադակիս

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել խաղաղությանը խոչընդոտողներին:

«Ինչ-որ մեկը վերջիվերջո պետք է կանգնեցնի խնդիրներ ստեղծող Թուրքիային: Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում, և մենք կանգնած ենք հայերի կողքին»,- իր թվիթերյան էջում գրել է եվրապատգամավորն՝ իր գրառումն ավարտելով «Ուժեղ Հայաստան» հեշթեգով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով