Ինչ է սպասվում «թավշյա» իշխանությանը.Անդրանիկ Թևանյան

Հեղափոխականներին ամբոխը որոշ ժամանակ ներում է այն, ինչի 1/10 մասը չէր ների մինչհեղափոխական իշխանությանը։

Ամբոխը որոշ ժամանակ հանդուրժում է հեղափոխականների արածները, որոնց 1/10 մասը չէր հանդուրժի մինչհեղափոխական իշխանությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբոխին զբաղեցնում և զվարճացնում են հեղափոխականների բեմադրած էժանագին շոուները, որոնց 1/10–րդ մասը եթե կազմակերպեին մինչհեղափոխական իշխանությունները, ապա ամբոխը կկատաղեր և ցանկացած դեմագոգ–պոպուլիստի կոչով կլցվեր փողոց։

Քաղաքագիտական կանոնների ու պատմական փորձի համաձայն ամբոխի տրամադրությունը շատ արագ ենթակա է փոփոխության։ Այն էլ՝ կտրուկ փոփոխության։

Այդ փոփոխությունից հետո ամբոխը հեղափոխականների հետ վարվում է 10 անգամ ավելի վատ, քան վարվել էր մինչհեղափոխական իշխանության հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը բացառություն չի կազմում։ Իսկ դա նշանակում է, որ «թավշյա» իշխանության համար գալիս են նոր ժամանակներ։ Ամբոխի սիրելիից ամբոխի ատելի դառնալու ժամանակներ։ Չեմ նախանձում։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար  Անդրանիկ  Թևանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով