ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ: Լուրն Aysor.am-ին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է. Արցախ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Այժմ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով