ՀՀ բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով, ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի․ ՊԵԿ

Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:

Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն խնդրում և հորդորում է չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով