«Հեղափոխության երկրորդ ալիքի հերոսը Շարիկովն է». Ստեփան Դանիելյան

Ո՞վ էր Շարիկովը: Շարիկովը մարդ դարձած շուն չէր, այլ կոնկրետ մարդ էր՝ գող-ռեզեդիվիստ ու դառմայեդ Կլիմ Չուգունկինն, որին փրկելու համար պրոֆեսոր Պրեոբրաժենսկին փոխպատվաստել էր փողոցային բարի շուն Շարիկի հիպոֆիզն և սերմնահեղուկների գեղձերը:
Արդյունքում ստացվել է համեստ ինտելեկտով օժտված, լկտի, անդաստիարակ ու ոչնչի չընդունակ քաղաքացի Շարիկովը:

Ինչ վերաբերում է քաղաքացի Չուգունկինին, ապա այդպես էլ այնհայտ է, թե հեղափոխությանը մասնակցել է, թե պահը բաց է թողել։ Ըստ երևույթին սխալ է կողմնորոշվել ու պահի հնարավորությունը բաց է թողել, այլապես տանն աշխատող հակահեղափոխական պրոֆեսորի հույսին չէր մնա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չուգունկինի ու Շարիկ հիբրիդը քաղաքացի Շարիկովն էր, որը քննադատական մեծ ձիրքով էր օժտված ու փորձում է տեր կանգնել «իսկական» հեղափոխությանը, քանի որ այլ բանի ընդունակ չէր։ Նա ֆեյսբուքում (կներեք, անանուն նակմներում) բացահայտում է հեղափախական արժեքներին դավաճանած մարդկանց ու նախկիններին, որոնք թագնվել են հեղափոխական արդարադատությունից։ Նա մարտիկ էր ու ժամանակի իրական կերպարը։

Շարիկովն իրականանում քաղաքական գործիչ է և եթե ժամանակներն այլ լինեին, օրինակ՝ մեր օրերը, հաստատ ցույցերի կմասնակցեր, կուսակցություն կստեղծեր, կամ էլ երկրորդ էշելոնի հեղափոխականների ցուցակով պատգամավոր կդառնար։

Շարիկովի նաև հռետորական ձիրք ուներ և մեր օրերում հասարակ մարդկանց համար հասկանալի լեզվով կբացահայտեր ժամանակի արատներն և երկրորդ սերնդի հեղափոխության կոչերով հանդես կգար, որովհետև առաջինին չի մասնակցել, առաջինի ժամանակ նույնպես բազմաթիվ Շարիկովներ կային, որոնք արդեն բյուրոկրատացել են ու մի քանի քաղաքական տերմինոլոգիաներ են արդեն սովորել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:

https://www.facebook.com/photo.php?fbid=10222902430846605&set=a.2260627272489&type=3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով