Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 3 մարդ

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Այլ պատճառով մահվան դեպքերը 285-ն են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնից։

Այսպիսով՝ սեպտեմբերի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, 1մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս երկուսը՝ այլ հիվանդություններից։ Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 3 մարդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով