Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121 մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47552 է, մահվան դեպքերինը՝ 1223

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված նման դեպքերի թիվը 287 է։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1223-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42637, փաստացի բուժվողներինը՝ 3692 (մեկ օրում ավելացել է 86-ով):

Մեկ օրում արվել է 1633 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 265241 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով