Հասար քո զրոյական կետին, վեր կաց եւ քայլիր.Մարգարիտ Եսայան

Վերջ, հասել ես, իջիր, իջիր ձիերից, էշերից, ծառայողական մեքենաներից, կառավարական ամառանոցներից, իջիր եւ դրոշակդ վերցրած քշիր ուղիղ Բաքու, Ալիեւը այլեւս բաց եւ անթաքույց է ասում՝ «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։
Փաստորեն, Ալիեւնը արձանգրում է՝ չկա բանակցություն։ Իսկ եթե չկա բանակցություն, կա պատերազմ, կա պատերազմի իրական վտանգ, սպառնալիք։ Հասկանո՞ւմ ես, որ «անհեթեթ հայտարարություններ» խոսքը քո մասին է, միայն դու ես չէ՞ էսօր հայտարարություններ անում ամեն ինչի եւ բոլորի մասին․․Էս ոնց հասցրեցիր 30 տարի շարունակ ոսկերչական մանրակրկիտությամբ աշխատածը, բանակցային գործընթացում մեր երկրի շահեկան դիրքն այսպես քանդել, զրոյացնել․․Է՞ս էր քո զրո կետը․․․Հասկանո՞ւմ ես գոնե, որ երբ թշնամի, հակառակորդ երկրի ղեկավարը ի լուր աշխարհի ասում է, բանակցություն չկա, որ ինքը պատրաստ է բանակցել, իսկ դիմացինը՝դու, պատրաստ չես բանակցել, նշանակում է՝ պատերազմի սպառնալիք։ Բաց տեքստով է ասում․․
Երկու տարի շարունակ զգուշացնում էինք, ահազանգում, ասում էինք դու Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պոչը բռնի, քեզ հզոր խաղաքարտ է տրված, ապրիլյանից հետո նախկին բանակցողը հասել էր սրան,դա ձեռքբերում էր, եւ դու այդ կետից պարտավոր էիր գնալ առաջ․․
Ի՞նչ արեցիր, հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցիր։
Դե հիմա մտածիր, եթե կարող ես մտածել․․ Բայց ավելի ճիշտ կլինի, որ վեր կենաս եւ քայլես, վեր կաց եւ քայլիր, գնա, քանի դեռ շատ ուշ չէ․․․
Լավ քանդել ես, գնա, ի սեր Աստծո․․
Ալիեւը ասում է․ «Չկա բանակցություն, ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իր ժողովրդին պատերազմի կոչելու հրահանգ․․․Իսկ մեր երկրի ԱԳՆ-ն այս սպառնալիքը համարում
է «հիասթափեցնող»։ Յա՝՝ա, իրո՞ք, գոնե ԱԳՆ-ում դիվանագետներ կան, վստահ եմ, նրանք գոնե ընկալում են պահի լրջությունը․․Իսկ հիասթափվել պետք է վարչապետի պաշտոնը զավթածից, բանակցային գործընթացը տապալողից․․․
Մեկ բան եւս՝ անցած 30 տարիների ընթացքում, ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում երբեք, երբեք ու երբեք ազերին չի համարձակվել վիրավորել մեր երկրի եւ ոչ մեկ բանակցողի եւ ոչ մեկ նախագահի,․ իսկ քո մասին , քո հայտարարությունների մասին ասում է, որ դրանք «անհեթեթ են» եւ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»։
Փաստորեն, Ալիեւի տեսակետից՝ Հայաստանի ղեկավարության «անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։ Քո մասին որպես անձ ինչ էլ ասեն ինձ համար զրոյական նշանակության է, բայց, ողբերգականորեն այսօր դու ես իմ երկրի վարչապետի պաշտոնին նստած։ Եվ խորապես վիրավորական է ազերուց լսել այսպիսի որակում իմ երկրի վարչապետի մասին․․
Էս ինչ արեցիր․․։դե, ուրեմն՝ վեր կաց ու քայլիր, վեր կաց ու քայլիր, գնա հեռու , հեռու, որ ոչ մեկը չիմանա տեղդ․․․․․
Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով