Հագուստ ներկրողները գործադուլ են անում

Հագուստ ներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Առևտրականներն արդեն մեկ շաբաթ է բողոքում են մաքսազերծման նոր կարգի դեմ, որով մաքսազերծման արժեքը մի քանի անգամ ավելանալու է։ Հագուստ ներկրողները պահանջում են մաքսազերծում իրականացնել մինչ այս գործող կարգով։

Առևտրականները կշարունակեն իրենց բողոքի ակցիաները, հնարավոր է նաև քայլերթով շարժվեն դեպի տոնավաճառներ` իրազեկելու մյուս առևտրականներին և գնորդներին, քանի որ ակցիա իրականացնողները նշում են, որ մաքսազերծման բարձր արժեքի դեպքում 50 և ավել տոկոսով կթանկանան նաև հագուստը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահն էլ մինչև այս հայտարարեց՝ հագուստ և կոշիկ ներկրողներին ամիսներ առաջ զգուշացվել է, որ մաքսազերծումը փոխվելու է։ Որն էլ պատճառ է հանդիսացել, որ այսօր ավելի բազմամարդ է ցույցը։

Ցուցարարներից մեկին էլ՝ դիմակ չկրելու պատճառով բերման ենթարկեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով