Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ

Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:
Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:
Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ:
Ի դեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեցենզիայում Հայաստանի մասին գրել է.
«Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»:
Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ:
Հ.Գ. Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են, բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով