Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սեւերին» սատկացնելուն եւ պողոսներին դուխ տալուն. Աղասի Ենոքյան

Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։

Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։

Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ Բայց պատերազմի արդյունքները արձանագրվում են կարգավորման փաստաթղթերում, իսկ դրա համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ, կարեւորագույն նշանակություն ունեն դիվանագիտական եւ քարոզչական ուղղությունները։

Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սեւերին» սատկացնելուն եւ պողոսներին դուխ տալուն։

Ադեքվատ չեք, սթափվեք»,- գրել է Ենոքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով