«Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի։ Սկսիր սխալներդ ուղղելուց, որ այդ տեքստդ հերթական դատարկաբանությունը չդառնա». Արեն Ապիկյան

Նիկոլը շատ լավ տեքստա գրել իշխանության սխալվելու, սխալների և դրանց հետևանքների մասին։ Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Մենակ թե օրինակ բերված ընդիմության ժամանակվա ՔՊ սխալները և իշխանության եկած ՔՊ սխալները մի քիչ տարբեր կշիռ ունեն։ Ընդիմություն ՔՊ-ն իր սխալների համար պատասխանատվություն էր կրում միայն իր կողմնակիցների և քաղաքական դաշտի առջև։ Իշխանություն ՔՊ-ն պատասխանատու է մեր բոլորի առջև, երկրի ներսում և դրսում։ Սա շատ կարևոր նյուանս է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին օրվանից ասել եմ և ասում եմ՝ դուք եկել եք իշխանության, որ ձեր բարձր վարկանիշը մաշեցնեք, եթե պետք է հասցնեք այն զրոյի հանուն ճիշտ և արդյունավետ քայլերի։ Հնարավոր չի իրական բարեփոխումներ և փոփոխություններ անել և միաժամանակ մնալ պոպուլյար և սիրված բոլորի կողմից։

Հատկապես Հայաստանի պես երկրում, որտեղ ամեն տաքսու շոֆեռ գիտի ոնց կառավարել պետությունը, իսկ ամեն ֆեյբուքյան օգտատեր պատրաստ է նախարարի պաշտոն զբաղեցնել։

Ափսոսում եմ, որ մինչ օրս լրիվ հակառակն եք արել և անում, կայացնելով սխալ և ժամանակվրեպ որոշումներ, իշխանություն տալով սխալ մարդկանց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց սխալները նաև պետք է ընդունել և ուղղել։ Այլապես դրանք դառնում են սովորություն և ունենում են շատ ծանր հետևանքներ։ Ձեր դեպքում՝ երկրի համար, բոլորիս համար։

Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի։ Սկսիր սխալներդ ուղղելուց, որ այդ տեքստդ հերթական դատարկաբանությունը չդառնա։

Արեն Ապիկյանի էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով