Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ հակառակորդի զսպման և նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման շուրջ

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով