Չկայացած դերասան, Իրենց քայլի պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարում է, որ եթե իշխանությունը 5 տարվա ռազմավարություն ներկայացներ…Բաբկեն Հարությունյան

Չկայացած դերասան, Իրենց քայլի պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարում է, որ եթե իշխանությունը 5 տարվա ռազմավարություն ներկայացներ, պետք է ասեին՝ ինչու 50 տարվա չեք ներկայացրել, եթե 50 տարվա ռազմավարություն ներկայացներ՝ պետք է ասեին ինչու 40 տարվա չեք ներկայացրել և այդպես շարունակ։ Քայլառաստ պատգամավորը, ինչպես և Նիկոլը, չի հասկանում ինչ է ռազմավարությունը, ինչպես է այն կազմվում և ինչով է տարբերվում ծրագրից։ Ռազմավարության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ֆիքսվում է առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները, ինպես նաև սահմանվում է հստակ ժամանակացույց, թե որ խնդիրը երբ է լուծվելու։ Ծրագիրը՝ ի տարբերություն ռազմավարության, շատ ավելի ընդհանրական փաստաթուղթ է, որում հիմնականում նշվում է առկա վիճակը և նպատակը։ 2050թ-ի ռազմավարությունը տրամաբանական կլիներ, եթե իշխանությունները ներկայացնեին հնգամյա ռազմավարություն, ինչը չեն արել, հետևաբար 2050թ-ի մասին խոսելը մեղմ ասած անլուրջ է և կրում է իմիտացիոն բնույթ։ Շատերս ենք հիշում, թե ինչպես էր Նիկոլն ասում, որ իր ղեկավարած պետական համակարգում չկան կադրեր, ովքեր կկարողանան հնգամյա ռազմավարություն գրել, ուրեմն ինչպե՞ս կարող են այդ նույն կադրերը 30 տարվա ռազմավարություն գրել։ Այո, չեն կարող, Նիկոլի կողմից ներկայացվածը ընդհամենը թղթի կտոր է, որում գրվածը բարի ցանկություններ են և նպատակ են հետապնդում հասարակությանը ականջահաճո խոստումներով պահել սին սպասումների մեջ։
Ի տարբերություն իշխող կուսակցության՝ «Հայրենիք» կուսակցության ծրագրային առանձնահատուկ կետերից մեկը երկիրը հնգամյա ռազմավարական պլանավորմամբ կառավարելն է։ Այսինքն, բոլոր պետական գերատեսչությունները առանձին-առանձին պետք է ունենան զարգացման հնգամյա ռազմավարություններ, որոնց հիման վրա էլ պետք է լինի պետության զարգացման ռազմավարությունը։ Չի կարող որևէ գերատեսչություն զարգանալ, եթե չկա ռազմավարություն, ամեն մի նոր ղեկավարի հետ փոխվելու են կադրերը, կառավարումը և խնդիրների լուծման կամ չլուծման առաջնահերթությունները։
«Հայրենիք» կուսակցությունը վերջ է դնելու երկիրը ֆեյսբուքյան եթերներով և ոտքի վրա կառավարելու կործանարար քաղաքականությանը և անցնելու է հստակ, պրոֆեսիոնալների օգնությամբ կազմված հնգամյա ռազմավարական պլանավորման քաղաքականությանը։
Հ․Գ․ պատգամավորի անուն ազգանունը վերևում նշեցի, նկարն էլ տեղադրում եմ, որպեսզի շատերն իմանան, որ գոյություն ունի նման պատգամավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով