Բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները․ փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ․ Ա․ Հովհաննիսյան

Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

հաղթելու ենք, և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով