Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց իմ կողմից հեղինակած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց իմ կողմից հեղինակած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մեր հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ և ֆիզիկական անձինք այլևս փոքր ֆինանսական պարտավորության համար կարճ ժամկետում չեն հայտնվի անվճարունակության վիճակում, քանի որ չկատարած պարտավորության կետանցի 60-օրյա ժամկետը ավելացվել է մինչև 90 օր, իսկ սնանկության հայց ներկայացնելու 1 մլն շեմը բարձրացվել է 2 մլն ՀՀ դրամ:

Կարծում եմ՝ սա կարևոր օրենսդրական նախաձեռնություն է և կնպաստի տնտեսական և հանրային կյանքում կայուն իրավիճակի պահպանմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իմ օրենսդրական նախաձեռնությունը, որով հարկերից ազատված միկրոֆիզիկական անձ հանդիսացող աշխատողների ցանկը կլրացվի մի շարք ներտնային և այլ գործունեության մասնագիտություններով՝ ներտնային մաքրման ծառայություն (հավաքարարներ), բանալիների, այդ թվում՝ էլեկտրոնային, պատրաստում և վերանորոգում, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային ծառայություն, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն:

Միքայել   Մելքումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով