Այսօր հարիր չէ տարբեր կարծիքներ հայտնել գործընկերների մասին. Արման Աբովյանը՝ Լիլիթ Մակունցին

Այսօր և այս կոնտեքստում գեղեցիկ չէ, հարիր չէ տարբեր կարծիքներ հայտնել գործընկերների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմանը։

«Առհասարակ այդ թեման ոչ մի առնչություն չուներ պարոն Պետրոսյանի հետ»,-ասաց Արման Աբովյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու նախագծի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի անուն՝ Գևորգ Պետրոսյանի, ով ընդհանրապես որևէ բարեկրթության նորմ և սահման չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»,-ասել էր պատգամավորը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով