Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

 

Այնթապ գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Ինչպես տեղեկացնում է shamsնyan.com-ը,  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, որը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել է։  Նա տեղում մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով