Ավարտվել է Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնությունը

Ավարտվել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ը: Առաջնությանն աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Համավարակի պատճառով հետաձգցած առաջնությունն ու տասնօրյա ուսումանմարզական հավաքն առաջին անգամ անցկացվել է «Հիլլզ» սպորտային համալիրում:

Տասը տարուց ավելի գործող Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նպատակն է զարգացնել ջրագնդակ մարզաձևը և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում: Արդեն երեք տարի անընդմեջ ֆեդերացիան այս սպորտաձևում կազմակերպում է պատանեկան առաջնություններ, որի արդյունքում լավագույն մարզիկներն ընդգրկվում են ազգային հավաքականում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցել է ութ թիմ, որոնցից մեկը Վանաձորից, մյուսները Երևանից էին: «Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ում հաղթող ճանաչվեց «ORWP Երևան» թիմը:

Ջրագնդակի ֆեդերացիայի և սպորտային համալիրի ղեկավար կազմը միջոցառման ավարտին մարզիկներին պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Հիլլզ» սպորտային համալիրում կմեկնարկի «Ջրագնդակի 2019-2020 մանկապատանեկան ՀՀ առաջնություն»-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով