Աստված պահապան մեր բանակի քաջերին, և մեր ողջ քաջարի ժողովրդին.Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Գրառումն  ամբողջությամբ  ստորև`
«Սիրելի քույրեր և եղբայրներ,
Գիշերը հակառակորդը մասսայական գրոհ է սկսել Արցախի ուղղությամբ, մեր բանակը արժանի հակահարված է տալիս, այս պահին մարտերը շարունակվում են։
Ինչպես նախկինում, այնպես ես այօր, մենք բոլորս մեկ մարդու պես մեր հերոսական բանակի և մեր Արցախի առաջապահ եղբայրների կողքին ենք, և բոլորս միասին դառնում ենք մեկ Ազգ-բանակ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք պետք է ջարդենք և հեռու շպրտենք ոխերիմ հակառակորդին։
Աստված պահապան մեր բանակի քաջերին, և մեր ողջ քաջարի ժողովրդին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով