Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. ԱԱԾ տնօրեն

Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Հարցին՝ Արթուր Վանեցյանը կապ ունի՞ դրա հետ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քննություն է իրականացվում ՔԿ-ի համապատասխան ստորաբաժանմունքում. «Նախաքննական գաղտնիքներ կան և դրա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց Արգիշտի Քյարամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկմանը՝ արդյոք ինքը երաշխավորված է, որ իրեն չեն գաղտնալսի, Արգիշտի Քյարամյանն ասաց. «Որևէ մեկը երաշխավորված չի այդ հարցի շուրջ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են և կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, հետևաբար որևէ հարցում այս պահին երաշխավորված լինելը իրատեսական չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով