Արմավիրի մարզի բնակչուհին 25-րդ օրն է, գիշերում է բաց երկնքի տակ. պատկան մարմինները չեն արձագանքում նրա խնդրին

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանը արդեն 25-րդ օրն է, գիշերում է Արմավիր քաղաքի փողոցներում՝ բաց երկնքի տակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Մարտիրոսյանի՝ պատճառը կայանում է նրանում, որ նրա տունը խլել են ձեռքից: Արմավիր քաղաքի բնակիչները, ցանկանալով օգնել անօթևան կնոջը, բազմիցս անգամ ահազանգել են ոստիանություն, քաղաքապետարան, անգամ Երևան՝ թեժ գիծ, որպեսզի նրան գոնե ժամանակավոր կացարան տրամադրեն, սակայն ոչ մի արձագանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը նշեց, որ խնդրանքով դիմում է պատկան մարմիններին, որպեսզի մի փոքրիկ կացարան տրամադրեն, որ չմնա բաց երկնքի տակ, և, որ քաղաքի փողոցներում բազմաթիվ թափառող շներ կան, որոնք գիշերը կարող են վնասել նրան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր կնոջն ուղեկցել են «Արմավիր» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու, սակայն կինը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է՝ ոստիկաններն իրեն տանեն իր հարազատների տուն։

Մանրամասն՝SHAMSHYAN.com-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով