Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջացել է 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ այսօր կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով